Տուրիզմի զարգացումը Հայաստանում


Տարեցտարի աճում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 941.1 հազ. տուրիստ: Դա 13,6% ավելի է, քան 2013 թվականի նույն ժամանակահատվածում այցելողների թիվը: Աճել է նաև ներքին շրջագայությունների մեկնողների թիվը՝ 785.2 հազ., ինչը 33,7% ավելին է 2013թ. նույն ժամանակահատվածում շրջագայողների թվից: 

Նշենք, որ Հայաստանը 2015թ. 188.4 մլն դրամ է հատկացնելու տուրիզմի զարգացմանը: Այսպես, պետական ծրագրերի ու մասնավոր սեկտորի ջանքերի շնորհիվ ավելանում է հյուրանոցների թիվը, գյուղական վայրերում ստեղծվում են հանգստյան գոտիներ, թարմացվում ու արդիականացվում են արդեն եղած առողջարաններն ու հանգստյան տները, խթանվում են տուրիզմի տարբեր տեսակները:

Copyright © 2015 
Продвижение - IT Manager LLC

Design by W3layouts