Հայաստանի տեսարժան վայրերը


Հայաստանը մի երկիր է, որը նշված է եղել աշխարհի դեռ ամենահին քարտեզներում: Թերևս այդ է պատճառը, որ այստեղ շատ կան պատմամշակութային ու ճարտարապետական հնագույն հուշարձաններ: Դրանք այնպիսի տեսարժան վայրեր են, ինչպիսին է մեգալիթյան Զորաց քարերը՝ նույնիսկ հայտնի Սթոնհենջից էլ հին, Խոր Վիրապի վանական համալիրը, որտեղ 15 տարի ազատազրկված է եղել Գրիգոր Լուսավորիչը: Այդպիսի հնագույն տեսարժան վայրերի թվում է Գառնիի վերականգնված հեթանոսական տաճարը (մ.թ.ա. 1-ին դար), որից քիչ հեռու գտնվում է Հայաստանի ևս մեկ տեսարժան վայր՝ ժայռափոր Գեղարդի վանքը, որը կառուցվել է առավել հին Այրիվանք մենաստանի տեղում (4-րդ դար): Հայաստանի հինավուրց տեսարժան վայրերի թվին է դասվում նաև Զվարթնոց տաճարը (7-րդ դար), որի փլատակներն են հասել մեզ: Որպես Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ ձեզ առաջին հերթին ցույց կտան Էջմիածին քաղաքում գտնվող հնագույն տաճարը: Դա Հայաստանյայց Առաքելական եկեղեցու գլխավոր Մայր տաճարն է, կառուցվել է առաջին դարի առաջին կեսին, հին բնակավայրի տեղում:
Տեսարժան վայրերի կողքին դուք կտեսնեք նաև այլ միջնադարյան տաճարներ, եկեղեցիներ ու վանքեր. Նորավանք (13-րդ դար), Սաղմոսավանք (13-րդ դար), Հաղարծին (10-13-րդ դար), Գնդեվանք (10-րդ դար), Սպիտակավոր (13-րդ դար), Հռոմից Հայաստան փախած առաջին քրիստոնյա նահատակ կույսերի անունները կրող տաճարները՝ Սբ.Հռիփսիմե (618թ.), Սբ.Գայանե (630թ.), Սբ.Շողակաթ (7-րդ դար), նաև՝ Կարմրավորը, Հովհանավանքը (5-13-րդ դար), Տաթևի վանքը (9-րդ դար), Թանահատ վանքը (9-րդ դար), Հաղպատի վանքը (10-րդ դար), Սանահինը (10-րդ դար), Երերույքի տաճարը (5-րդ դար): Տեսարժան վայրեր են նաև առավել վաղ շրջանի բազմաթիվ փոքր եկեղեցիները:
Որպես Հայաստանի տեսարժան վայրեր արժե այցելել Հայաստանի հնագույն բերդերն ու միջնադարյան ամրոցները, որոնցից են Ամբերդը, Էրեբունի ամրոցը, Սմբատաբերդը, Լոռիբերդը, Հերհերը, Պռոշաբերդը: Հայաստանի այլ տեսարժան վայրերի թվում հարկավոր է նշել 2010թ. բացված աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևերը» (5.7 կմ): 
Հայաստանի տեսարժան վայրեր են նաև բնական կոթողները՝ բարձր լեռնային Սևանա լիճը, Ջերմուկի ջրվեժը, Շաքիի ջրվեժը, Արզնիի, Ջերմուկի, Բջնիի, Հանքավանի, Գորիսի հանքային աղբյուրները, որոնց կողքին գործում են ջրաբուժական առողջարաններ: Այսպիսի տեսարժան վայրերի թվում հարկավոր է նշել նաև անձեռագործ հրաշքը՝ Որոտան գետի վրայով անցնող «Սատանի կամուրջը»:
Հայաստանի տեսարժան վայրերից է, իհարկե, զմայլելի բնական լանդշաֆտը՝ բերքառատ հարթավայրեր, մերձալպյան ու տափաստանային մարգագետիններ, վեր խոյացող լեռներ:

Եկեղեցիներ, տաճարներ, մատուռներ


Կարդալ ավելին

Copyright © 2015 
Продвижение - IT Manager LLC

Design by W3layouts