Ծառայություններ

Ճոպանուղու տոմսերի ամրագրում

Ջերմուկի և Տաթևի ճոպանուղիներ

Մեր տուրերի ընթացքում այցելություններ ենք կազմակերպում նաև Ջերմուկի և Տաթևի ճոպանուղիներ: Տաթևերը աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է՝ 5752մ, որն ապահովում է 12 րոպե անմոռանալի թռիչք Որոտանի կիրճի վրայով:
Ջերմուկի ճոպանուղու երկարությունը 1000 մ է։ Ամենաբարձր կետը գտնվում է 2480 մ բարձրության վրա, որտեղ կարելի է հրաշալի ժամանակ անցակցնել: Մեր հյուրերի հարմարավետության համար առաջարկում ենք երկու ճոպանուղիների տոմսերի ամրագրում:

Տրանսպորտ 

հարմարավետ ու ժամանակակից տրանսպորտ

Եթե որոշել եք Ձեր հանգիստն անցկացնել Հայաստանում ու շրջել Հայաստանի տեսարժան վայրերում, դիմելով մեր ընկերությանը՝ Դուք այլևս կարող եք անհոգ լինել, քանի որ ամեն ինչ կարվի գրագետ, ժամանակին ու Ձեր ցանկությամբ: Տուրերի կազմակերպիչները հոգացել են հարկավոր ամեն ինչի մասին, հաշվի են առնվել բոլոր նրբությունները: Ըստ Ձեր ցանկության՝ մեր ընկերության աշխատակիցները հարմարավետ ու ժամանակակից, տրանսպորտով կկազմակերպեն օդանավակայանից Ձեր տեղափոխումը հյուրանոց և հակառակը:

Հյուրանոցներ
հանգստյան տներ

սեփական տներ ու բնակարաններ, քոթեջներ, հյուրանոցներ

Մենք առաջարկում ենք գիշերակացի հարմարավետ տարբերակներ՝ սեփական տներ ու բնակարաններ, քոթեջներ, հյուրանոցներ:
Մենք կօգնենք անցկացնել լիարժեք հագիստ՝ հաշվի առնելով մեզ դիմողների բյուջեն ու նախասիրությունները:

Գիդ-էքսկուրսավար

էքսկուրսիաներ պրոֆեսիոնալ գիդ-թարգմանչի ուղեկցությամբ

Մեր ընկերության կազմակերպած տուրերն անմոռանալի են ու բովանդակալից: Մենք առաջարկում ենք լիարժեք տուրեր ու էքսկուրսիաներ պրոֆեսիոնալ ու փորձառու գիդ-թարգմանչի ուղեկցությամբ: Դուք ոչ միայն կշրջեք Հայաստանում ու կլինեք տեսարժան վայրերում, այլև հետաքրքիր ու օգտակար ինֆորմացիա կստանաք Հայաստանի մշակութային ու պատմական վայրերի, ավանդությունների, ինչու չէ՝ նաև խոհանոցի վերաբերյալ:

Copyright © 2015 
Продвижение - IT Manager LLC

Design by W3layouts