Հանգիստը Հայաստանում 2015թ. հոկտեմբերին


Հոկտեմբերին Հայաստանը ձեզ հաճելիորեն կզարմացնի տաք և ոչ շատ անձրևոտ եղանակով: Երկրում ճամփորդելիս կնկատեք, որ ամենուր բերքահավաք է: 
 
Ձեր հայաստանյան հանգիստը հետաքրքիր կդառնա հատկապես բազմաթիվ տոնախմբությունների ու միջոցառումների շնորհիվ: Այդ միջոցառումների թվում են՝ Բերքի տոնը հոկտեմբերի 11-ին, Գինու փառատոնն Արենի գյուղում հոկտեմբերի 2-3-ին, Գաթայի փառատոնը Խաչիկ գյուղում հոկտեմբերի 10-ին: Հոկտեմբերին է նշվում նաև մայրաքաղաքի տոնը՝ Էրեբունի-Երևանը (հոկտեմբերի երկրորդ կիրակին), բազմաթիվ մշակութային միջոցառումներ են կազմակերպվում Թարգմանչաց տոնին՝ հոկտեմբերի 10-ին: Միջազգային High Fest թատերական փառատոնը նույնպես տեղի է ունենում հոկտեմբերի սկզբին:

Copyright © 2015 
Продвижение - IT Manager LLC

Design by W3layouts