Ներգնա տուրեր

Հայաստանը աշխարհի հնագույն պետություններից մեկն է: Նրա այժմյան տարածքը պատմական Հայաստանի ընդամենը մեկ տասներորդ մասն է կազմում: Հայաստանում ճանապարհորդելով դուք շատ անհայտ ու հետաքրքիր բաներ կիմանաք այս երկրի մասին, Երևանում և այլ քաղաքներում կտեսնեք պատմամշակութային հինավուրց հուշարձաններ, կհիանաք ճարտարապետության միջնադարյան կառույցներով, կծանոթանաք նոր ժամանակների հուշարձաններին: Հայաստանում շրջագայելը ձեզ հնարավորություն կտա ծանոթանալ մեր ժողովրդի տաղանդին, որն աշխարհին հիանալի ստեղծագործություններ է տվել գրականության, երաժշտության, գիտության, գեղարվեստի և կիրառական արվեստի ոլորտում:
Երևանում կազմակերպվում են ճանաչողական տուրեր դեպի տարբեր տեսարժան վայրեր ու մշակութային նշանակության օբյեկտներ: Քաղաքի փողոցներում զբոսնելիս կամ նույնիսկ ավտոմեքենայով շրջելիս դուք կարող եք հիանալ բազմաթիվ հուշարձանների գեղեցկությամբ, «վարդագույն Երևանի» ճարտարապետական լուծումներով, կարող եք ժամանակ անցկացնել բազմաթիվ ու հարմարավետ սրճարաններից մեկում: Առողջարարական տուրերի ընթացքում դուք լավ կհանգստանաք ու առողջությունը կամրապնդեք Ջերմուկի, Արզնիի, Հանքավանի առողջարաններում, որտեղ կան հանքային աղբյուրներ ու ջրաբուժարաններ: Ակտիվ հանգստի սիրահարների համար նույնպես կան ժամանցի տարբեր հնարավորություններ՝ լեռնագնացություն, ձիարշավ: Ձմռանը կարելի է Ծաղկաձորում զբոսնել ձյունագնացներով, զբաղվել լեռնադահուկային սպորտով: Վերջին տարիներին մեծ համբավ են վայելում էկոտուրիզմն ու ագրոտուրերը: Հայաստանի տարածքում ուղևորություն կատարելով դուք կզմայլվեք բնական լանդշաֆտի բազմազանությամբ: Ձեր առջև կբացվի չքնաղ բնանկար, որում հարթավայրերը փոխարինվում են վեր խոյացող լեռներով, հանդիպում են ալպիական ու տափաստանային մարգագետիններ, սաղարթախիտ անտառներ: Այստեղ կլիման մեղմ է ու չափավոր: Եվ այս ամենը նպաստում են, որ օրեցօր ավելանա Հայաստան այցելել ցանկացողների թիվը: 
Հայաստան կատարած ուղևորությունը նաև հնարավորություն է տալիս փորձել հայկական խոհանոցի չափազանց համեղ կերակուրները: Այստեղ ամեն մի շրջանում ձեզ կմատուցեն այդ կերակրատեսակների ոչ պակաս համեղ տարբերակները: Կարող եք համտեսել հայկական հրաշալի գինին ու կոնյակը, արևահամ բանջարեղենը, մրգերն ու չրերը և, իհարկե, քաղցրավենիքը: Եվ այս ամենը բաց սրտով ու ավանդական հյուրասիրությամբ ձեզ կմատուցեն բարեհամբույր տանտերերը: Մի խոսքով, Հայաստանի մասին կարելի է շատ խոսել, բայց արժե և պետք է այն տեսնել:
Երևան – Խոր Վիրապ – Նորավանք – Ջերմուկ
Երևան – Խոր Վիրապ – Նորավանք – Ջերմուկ
Կարդալ ավելին
Կոմբինացված տուր «Պատմության ուղիներով»
Կոմբինացված տուր «Պատմության ուղիներով»
Կարդալ ավելին
Կոմբինացված տուր
Կոմբինացված տուր
Կարդալ ավելին
Մշակութային – ճանաչողական տուր
Մշակութային – ճանաչողական տուր
Կարդալ ավելին
Դասական – մշակութային տուր
Դասական – մշակութային տուր
Կարդալ ավելին

Copyright © 2015 
Продвижение - IT Manager LLC

Design by W3layouts