Հայաստանի հյուրանոցները


Հյուրանոցները զբոսաշրջիկների տեղավորման ամենահարմար տարբերակն են: Հայաստանում լայն թափով զարգանում է հյուրանոցային տնտեսությունը, ամեն տարի ավելանում է նոր հյուրանոցների թիվը: Ըստ պաշտոնական տվյալների՝ միայն 2014թ. բացվել է 8 նոր հյուրանոց, մեկ հյուրանոց էլ վերանորոգվել է: Ներկայումս Հայաստանում գործում են 186 հյուրանոցներ, որոնցից 70-ը գտնվում են Երևանում, մյուս 116-ը՝ հանրապետության շրջաններում: Նշենք, որ Հայաստանի շրջաններում և գյուղական տեղանքներում գործում են ևս մոտ 200 հյուրատներ, ուստի այսօր հնարավորություն կա ընտրելու սովորական հարմարավետ սենյակ կամ ավելի մեծ ու շատ հարմարություններ ունեցող սենյակ, կամ էլ շքեղ համար ամրագրել համաշխարհային անուն ունեցող հյուրանոցներում, ինչպիսիք են Անի Պլազան, Էրեբունի հյուրանոցը, Նորտ Ավենյու հյուրանոցը, Եվրոպա հյուրանոցը, Կոնգրես հոթելը, Արմենիան Ռոյալ Պալասը…

Copyright © 2015 
Продвижение - IT Manager LLC

Design by W3layouts