Մեր հանգստյան տունը

«Վերոնա» հանգստյան տունը տեղակայված է Ջերմուկի գեղատեսիլ քաղաքային լճի ափին, քաղաքի ուղիղ կենտրոնում, բայց միևնույն ժամանակ հանգիստ ու անդորրավետ մի անկյունում: Հյուրանոցի սենյակներից բացվում են տեսարաններ դեպի լճակ կամ դեպի այգի: Հյուրանոցից ընդամենը մի քանի րոպեում կարելի է հասնել հանքային ջրերի ըմպելասրահ կամ քաղաքային այգի:
Այստեղ իրենց հանգիստն են անցկացնում հայաստանցի և արտասահմանցի բազմաթիվ հյուրեր: «Վերոնա» հանգստյան տանն ստեղծված են հանգստի և ժամանցի իդեալական պայմաններ: Հանգստյան տունը մշտապես ընդլայնվում է մատուցվող ծառայությունների ցանկը: Այստեղ կա գեղեցիկ բակ, մանկական խաղահրապարակ, լողավազան, ավտոկանգառ հենց հյուրանոցի տարածքում, պարտեզ, ինչպես նաև անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները՝ ոչ միայն հանգստի, այլև զանազան միջոցառումների կազմակերպման համար (կոնֆերենց դահլիճ, լաունջ բար, բացօթյա սրճարան, ճաշասրահ):
Հայաստան այցելելիս մի՛ մոռացեք լինել Ջերմուկում, իսկ Ջերմուկ այցելելիս՝ հանգստացե՛ք «Վերոնա» հանգստյան տանը:
www.jermukverona.am
 

Copyright © 2015 
Продвижение - IT Manager LLC

Design by W3layouts