Հոդվածներ


Տուրեր Հայաստան Տուրեր Հայաստան
Հայաստանը զարմանալի ու յուրօրինակ երկիր է՝ հնադարյան ու միջնադարյան պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններով, ճարտարապետաշինարարական արվեստի գլուխգործոցներով հարուստ: Հայաստանի տեսարժան վայրերը պատմական, մշակութային ու իրադարձային տուրիզմի տպավորիչ օբյեկտներ են և մեծ հետաքրքրություն են ներկայացնում բոլորի համար:
Շրջագայելով Հայաստանի պաշտամունքային ու կրոնական հնավայրերում՝ դուք կտեսնեք Գառնու վերականգնված հեթանոսական տաճարը, Զվարթնոց տաճարի ավերակները, Էջմիածնի մայր տաճարը, երկրի բոլոր ծայրերում կհանդիպեք բազմաթիվ միջնադարյան եկեղեցիների ու վանական համալիրների՝ տեղավորված լեռների վրա կամ ժայռերի ծերպերում:
Պատմամշակութային տուրերի ընթացքում դուք կծանոթանաք հայ ժողովրդի մշակութային ստեղծագործություններին: Հայաստանի մշակութային ժառանգությունը հարուստ է ու բազմազան՝ ձեռագրեր, կերպարվեստի գործեր, երաժշտական ստեղծագործություններ, ճարտարապետության ու քանդակագործության գլուխգործոցներ, գորգագործության ու այլ կիրառական արվեստների գործեր: Հայաստան կատարած այցի ժամանակ դուք կհանդիպեք նաև ժամանակակից դարաշրջանի կերտած տեսարժան վայրերի ու գործերի:
Ակտիվ հանգստի սիրահարները կարող են ընտրել սպորտային տուրեր: Հայաստանում կարելի է զբաղվել ալպինիզմով, մասնակցել ձիարշավների ու հետիոտն արշավների, իսկ լողալ սիրողները կարող են լողալ լեռնային վարար գետերում: Ձմռանն այստեղ կարելի է սահել չմուշկներով, իսկ լեռնադահուկային սպորտ նախընտրողներին հիանալի ժամանց է սպասվում Ծաղկաձորում:
Չտեսնված կլիման ու գեղատեսիլ բնությունը բարենպաստ պայմաններ են ստեղծում առողջարարական տուրերի համար: Հայաստանի տարբեր շրջաններում կան հանքային ջրերի բազմաթիվ աղբյուրներ, որոնց շրջակայքում հիմնվել են քաղաք-առողջարաններ: Հայաստանի առողջարանային քաղաքներից են Արզնին, Ջերմուկը, Դիլիջանը, Հանքավանը, որտեղ ցանկացած ժամանակ կարելի է ամրապնդել առողջությունն ու լիարժեք հանգստանալ գեղատեսիլ վայրերում:
Վերջին ժամանակներում հռչակ են վայելում նաև իրադարձային տուրերը: Այս տուրերի միջոցով դուք կարող եք մասնակցել ձեր ցանկացած միջոցառմանը: Իսկ միջոցառումները Հայաստանում շատ են՝ միջազգային, հանրապետական կամ տեղական նշանակություն ունեցող իրադարձություններ, փառատոններ, Էքսպո ցուցահանդեսներ, մրցարշավներ, սպորտային առաջնություններ, Հայաստանի ու հայերի համար ճակատագրական նշանակություն ունեցող հայտնի ու հեղինակավոր գործիչների հոբելյաններ:

Copyright © 2015 
Продвижение - IT Manager LLC

Design by W3layouts