Մեր մասին

Tours in Armenia տուրիստական գործակալությունն ուրախությամբ ողջունում է ձեզ հինավուրց Հայաստանի ամենագողտրիկ քաղաքներից մեկում՝ Ջերմուկում: Մենք զբաղվում ենք ներգնա տուրիզմով, հայաստանցիների և զբոսաշրջիկների համար մշակում ենք պատմամշակութային, ժամանցային տուրեր և առողջարարական տուրեր: Արտասահմանցի զբոսաշրջիկների համար մեր գործակալությունը կազմակերպում է նաև ճանաչողական, սպորտային, իրադարձային և այլ հետաքրքիր տուրեր: Մենք սիրով իրականացնում ենք զբոսաշրջիկների տեղափոխումը Երևանից Ջերմուկ և ապահովում կեցությունը հյուրանոցում: Ջերմուկի կլիման մեղմ է և թույլ է տալիս տուրեր կազմակերպել թե՛ ամռանը, թե՛ ձմռանը:
Մեր առաջարկած տուրերի մեջ կան Ջեմուկում կազմակերպվող քաղաքային տուրեր: Եվ քանի որ շատ մեծ թվով տեսարժան վայրեր կան ոչ միայն Ջերմուկում, այլև ողջ Հայաստանում, մեր տուրիստական գործակալությունն առաջարկում է տուրեր հարակից մարզերում՝ յուրաքանչյուր օր մեկ ուղղությամբ: Սովորաբար տուրերը լինում են 1-2 օր տևողության:
Մեր տուրիստական գործակալությունը ձգտում է հնարավորինս շատ բան անել իր հյուրերի համար՝ Ջերմուկում ձեր անցկացրած օրերը դարձնելով հաճելի ու հարմարավետ: Մենք հաշվի ենք առնում զբոսաշրջիկների բոլոր ցանկություններն ու կազմակերպում ենք նաև անհատական ու ընտանեկան տուրեր, ցանկացողների համար կազմակերպում ենք ուղևորություն Ջերմուկի առողջարաններ:
Tours in Armenia տուրիստական գործակալությունը հոգում է նաև կեցության հարմարավետ վայրի մասին՝ առաջարկելով ոչ միայն հյուրանոցներ, այլև վարձակալված սեփական տներ ու քոթեջներ Ջերմուկում: Ուղևորությունների համար մենք առաջարկում ենք նաև ժամանակակից հարմարավետ փոխադրամիջոցներ:
Ուղևորության յուրաքանչյուր օրվա վերջում կազմակերպվում է հետաքրքիր ու համեղ ընթրիք՝ իսկական հայկական խոհանոցով ու գիշերակացով՝ հյուրանոցում, մասնավոր տանը կամ գյուղական քոթեջում: Այցելե՛ք Ջերմուկ, և դուք չեք մոռանա այդ ուղևորությունն ու հայկական հյուրընկալությունը: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դուք լավ հանգստանաք ու ստանաք բազում հաճելի տպավորություններ:

Copyright © 2015 
Продвижение - IT Manager LLC

Design by W3layouts