ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ, ՋԵՐՄՈՒԿ

Ջերմուկ քաղաքը Հայաստանի ամենագողտրիկ վայրերից է: Այստեղ օդը մաքուր է, թափանցիկ և չափավոր խոնավ, իսկ կլիման` լեռնային: Ջերմուկը հարուստ է ջրով և բուսականությամբ: Քաղաքի տարածքում կան տաք և սառը աղբյուրներ, որոնց ջուրն օգտագործվում է խմելու համար, սակայն Ջերմուկը մասնավորապես հայտնի է իր բուժիչ տաք աղբյուրներով, որոնք ունեն հարուստ քիմիական բաղադրություն: Մի խոսքով Ջերմուկը վայր է, որն ստեղծված է հանգստի ու բուժման համար:
Ջերմուկը բազմաթիվ լեգենդների բնաշխարհ է: Այն այցելուներին կզարմացնի քաղաքում ու մերձակայքում սփռված բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան կառույցներով, արկածային տուրիզմի սիրահարներին ձգող բազմաթիվ անդնդախոր ձորերով, բարձր ժայռերով և քարանձավներով:

Կարդալ ավելին
Ուղևորություն Հայաստան
Ներգնա տուրեր
Կարդալ ավելին
Մեր հանգստյան տունը
Կարդալ ավելին

Copyright © 2015 
Продвижение - IT Manager LLC

Design by W3layouts